• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռունին դարձավ «Բիրմինգհեմի» գլխավոր մարզիչը

Չեմպիոնշիփի թիմերից «Բիրմինգհեմը» ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին որպես թիմի նոր գլխավոր մարզիչ:

Չնայած նոր սեզոնի շատ հաջող մեկնարկին, «Բիրմինգհեմը» որոշեց հեռացնել Ջոն Յուստասին, ինչը համընկավ Ռունիի հեռանալու հետ «Դի Սի Յունայթեդից», որն ավարտեց իր մրցաշրջանը՝ բաց թողնելով MLS-ի փլեյ-օֆֆը:

Արդյունքում 37 ամյա Ռունին արագ համաձայնության եկավ «Բիրմինգհեմի» հետ, որն այսօր հայտարարեց Ուեյնի հետ երեքուկես տարվա պայմանագիր կնքելու մասին։

Ռունիին «Բիրմինգհեմում» կօգնեն Էշլի Քոուլը և Ջոն Օ’Շին, որոնց Ուեյնը ճանաչում է համապատասխանաբար Անգլիայի և «Յունայթեդի» հետ համատեղ խաղալու ժամանակներից:

Այնուամենայնիվ, Քոուլը և Օ’Շին կպահպանեն իրենց դերերը համապատասխանաբար Անգլիայի Մ-21 և Իռլանդիայի Հանրապետության հավաքականներում:

Ռունին արդեն Չեմպիոնշիփում մարզչական փորձ ունի։ Ուեյնը մեկուկես սեզոն գլխավորեց ճգնաժամային «Դերբին», նախքան 2022 թվականի ամռանը Ամերիկա մեկնելը:

«Ես շատ ուրախ եմ, որ միանում եմ «Բիրմինգհեմին» նման հետաքրքիր պահի: Ինձ համար շատ պարզ է, որ նրանք (սեփականատերերը) ծրագիր ունեն և ցանկանում են հասնել ակումբի նկատմամբ իրենց հավակնություններին: Մենք լիովին համապատասխանում ենք մեր ակնկալիքներին: «Զարգացրել եմ իմ մարզչական կարիերան և ինքս ինձ մարտահրավեր եմ նետել՝ պատրաստ լինել այս հնարավորությանը: Այս նախագիծն ինձ տալիս է նպատակի զգացում, և ես չեմ կարող սպասել, թե երբ եմ սկսելու իմ աշխատանքը», – ասել է Ռունին:

Հետաքրքիր փաստեր