• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլո Տուրեն նոր ակումբ է փնտրում

Կոլո Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն հայտնել է, որ ամռանը կլքի ակումբը: Սակայն վետերանը ցանկանում է շարունակել հանդես գալ Պրեմիեր Լիգայում:

«Քաղաքայինները» որոշել են իվուարցուն նոր պայմանագիր չառաջարկել, իսկ գործող պայմանագիրը լրանում է այս ամռանը: Այս պարագայում Կոլոն ակումբը կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Տուրեն «Սիթիում» է 2009 թվականից, երբ նա «Արսենալից» տեղափոխվեց 16 մլն ֆունտով: Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա պաշտպանը հիմնականում մնում է պահեստայինների նստարանին:

-Ես այստեղ եմ գրեթե չորս տարի: Երկու ֆանտաստիկ տարում ես շատ խաղացի և հաճելի էր դա անել Յայաի հետ: Ես կտխրեմ դրա համար:

Իմ ընտանիքը այստեղ է, երեխաներս այստեղ են դպրոց գնում և նրանց դուր է գալիս այստեղ: Սակայն վերջին երկու ամսում ակումբի կողմից ոչ մի առաջարկ չի եղել և ինձ մնում է նոր ակումբ փնտրել,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Կոլո Տուրեն:

Հետաքրքիր փաստեր