• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլո Տուրեն նոր ակումբ է փնտրում

Կոլո Տուրե«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեն հայտնել է, որ իր գործակալը արդեն նոր ակումբ է փնտրում, որտեղ նա կխաղա այս մրցաշրջանից հետո:

«Քաղաքայինների» ղեկավարությունը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը կլրանա այս ամառ: «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարևոր խաղերում չի վստահում իվուարցի պաշտպանին:

Կոլոն ցանկանում է մինչ հեռանալը օգնել «Սիթիին» որևէ տիտղոս նվաճել: Ինչ վերաբերվում է նրա ապագա ակումբին, ապա Տուրեն ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայում:

-Իմ գործակալը այժմ աշխատում է այդ ուղղությամբ, սակայն ես դեռ «Սիթիի» ֆուտբոլիստ եմ:

Ես միշտ երկրպագել եմ Պրեմիեր Լիգան, ինչի համար ցանկանում եմ հետագայում էլ խաղալ այստեղ,- Կոլո Տուրեի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Հետաքրքիր փաստեր