• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոուտինյոյի վնասվածքը կարող է խանգարել նրան հեռանալ ակումբից

«Էվերթոնի» դեմ խաղում ստացած վնասվածքը կարող է խանգարել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Աստոն Վիլլայից»:

Կիրակի օրը «Վիլլան» «Էվերթոնի» դեմ խաղում 4:0 հաշվով հաղթանակ տարավ։ Հենց այդ խաղում Կոուտինյոն հարկդրված փոխարինման կարիք ունեցավ: Ըստ լուրերի՝ Ֆիլիպեի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք։

Եթե ​​այդ մտավախությունները հաստատվեն, «առյուծները» դժվար թե կարողանան վաճառել Կոուտինյոյին, ով, ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի, հետաքրքրում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներին:

Բացի այդ, 2022 թվականի հոկտեմբերին Ունայ Էմերիի՝ «Վիլլայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց ի վեր, 31 ամյա բրազիլացին ընդամենը երկու հանդիպում է անցկացրել բիրմինգհեմյան թիմի մեկնարկային կազմում։