• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կոպենհագենի» դեմ հանդիպումը շատ զգացմունքային է լինելու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստովանել է, որ «Կոպենհագենի» դեմ հանդիպումը զգացմունքային կլինի իր թիմի համար, քանի որ նրանք հրաժեշտ են տալիս սէըր Բոբի Չարլթոնին։

Անցած շաբաթ օրը 86 տարեկան հասակում կյանքից հեռացավ Չարլթոնը, ում անունով կոչված է Օլդ Թրաֆորդի տրիբունաներից մեկը։

«Յունայթեդը» ծրագրել է մի շարք միջոցառումներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար իրենց լեգենդին, և Տեն Հագը, ով երկուշաբթի օրը սկսեց իր մամուլի ասուլիսը մեկ րոպե լռությամբ, հույս ունի, որ իր թիմը չի կորցնի իր դեմքը:

«Սէր Բոբին լեգենդ էր, հսկա: Ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդի», այլև ամբողջ ֆուտբոլի համար: Նա իր հետևում թողեց ստանդարտների ժառանգություն, բարձր չափանիշներ, որոնցով մենք պետք է ամեն օր ապրենք: Իհարկե, մեր մտքերն առաջին հերթին նրա ընտանիքի հետ են»:

«Բայց դուք նաև պետք է հասկանաք, թե նա ինչ արժեք ուներ «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Նա սահմանեց այն չափանիշները, որոնց մենք պետք է համապատասխանենք, և դրանք ընդգծվեցին վերջին մի քանի օրվա ընթացքում…»

«Մենք պրոֆեսիոնալներ ենք, և սա մեր գործն է, բայց դուք չեք կարող արգելել մեզ լինել զգացմունքային, դուք պետք է օգտագործեք զգացմունքները ճիշտ ձևով», – Տեն Հագի խոսքերը մեջբերում է The Independent-ը: