«Արսենալը» պաշտոնապես հայտնել է կենտրոնական պաշտպան Լորան Կոսելնիի հետ նոր պայմանագրի ստորագրման մասին:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆրանսիացին կենտրոնում հիանալի համագործակցում է Պեր Մերտեզակերի հետ: Մինչև նոր պայմանագրի ստորագրելը շատ էր խոսվում Լորանի՝ այլ ակումբ տեղափոխվելու մասին, մասնավորապես նշվում էր «Բավարիան»:
2010թ-ին ֆրանսաիական «Լորյանից» տեղափոխվելուց հետո Կոսելնին լոնդոնյան ակումբում մասնակցել է 163 հանդիպման, ավելի քան «Արսենալի» ներկայիս ֆուտբոլիստներից որևէ մեկը: Ընթացիկ մրցաշրջանում Լորանը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 31 հանդիպման, որից 15-ում «զինագործներն» իրենց դարպասն անառիկ են պահել:
-Ես շատ ուրախ եմ, որ կարողացա նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ ակումբի հետ: Ես արդեն չորս հիանալի մրցաշրջան եմ անցկացրել «Արսենալում» և հուսով եմ, որ դեռ երկար կօգնեմ ակումբին,- ասել է Կոսելնին: