«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ՊՍՎ-ի դեմ հանդիպման ժամանակ ձախ պաշտպան Լյուկ Շոուն ստացել է աջ ոտքի կրկնակի կոտրվածք։
Հիշեցնենք, որ 20-ամյա Շոուն վնասվածք ստացավ դեռ խաղի առաջին խաղակեսում, որում «կարմիր սատանաները» պարտվեցին 2։1 հաշվով։ Խաղային դրվագում Լյուկը բախվեց մեքսիկացի պաշտպան Հեկտոր Մորենոյին։
Էյնթհովենի մարզադաշտի խոտածածկից Լյուկին դուրս բերեցին պատգարակով և թթվածնային դիմակով։ Թվում էր, թե անգլիացու վիճակը շատ ծանր է, սակայն խաղից հետո նա թվիթերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով նաև իր նախկին ակումբ «Սաութհեմպտոնին»։
Thank you everyone for your messages , words can’t describe how gutted I am , my road to recovery starts now, I will come back stronger.
— Luke Shaw (@LukeShaw23) September 15, 2015
Խաղից հետո «Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ Շոուին ոտքի կրկնակի կոտրվածք ունի։ Նրա բացակայության կոնկրետ ժամկետը հայտնի չէ, սակայն նա կվերադառնա միայն վիրահատությունից հետո։
-Դա սարսափել էր։ Տղան իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում և մինչ այժմ հիանալի է հանդես եկել։ Իսկ այժմ տեղի ունեցավ դա։ Նա թթվածնային դիմակով էր և արտասվում էր։
Եթե ես ասեմ, որ դա 11 մետրանոց և կարմիր քարտ էր, ապա ինձ կասեն, որ ես չգիտեմ պարտվել,- վան Գալի խոսքերն է մեջբերում BBC-ն։