Սթիվ Կուպերին սպառնում է հեռացում «Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզչի պաշտոնից մինչև մրցաշրջանի ավարտը:
«Անտառայինները» այս պահին անկում են ապրում՝ Պրեմիեր լիգայի վերջին վեց հանդիպումներից ոչ մեկում չհաղթելով: Արդյունքում «Ֆորեստը» նահանջել է 16-րդ հորիզոնական և երկու միավորով բարձր էր անկման գոտուց:
Այսպիսով, «անտառայինները» սեզոնի վերջին հատվածից առաջ ստիպված են պայքարել գոյատևման համար, և այս իրավիճակը կարող է հանգեցնել Կուպերի հեռացմանը:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Սթիվը կարող է «իրական անախորժությունների» մեջ հայտնվել, եթե շաբաթ օրը չկարողանա տանը հաղթանակ տանել «Վուլվերհեմպտոնի» դեմ խաղում:
Հավելենք, որ 43 ամյա Կուպերը նոր պայմանագիր է կնքել այս հոկտեմբերին, որով «Ֆորեստը» պատասխանել է Սթիվի հնարավոր հեռացման մասին այն ժամանակ հայտնված լուրերին։