Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հայրը հայտնել է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պետք է որոշի, թե հաջորդ մրցաշրջանում ում է ուզում տեսնել իր թիմի առաջին համար:
Այժմ բելգիացի դարպասապահն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», հերթական փայլուն մրցաշրջանն է անցկացնում և շնորհիվ նաև նրա հաջող խաղի, «Ատլետիկոն» այժմ գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն՝ իրենից հետ թողնելով Մադրիդ «Ռեալին» և «Բարսելոնային»:
-Ժոզե Մոուրինյոն ասել է, որ ցանկանում է Տիբոյին տեսնել «Չելսիում», ուստի մենք կքննարկենք նրա վերադարձի հարցը: Այժմ նրանց առաջին համարը Պետր Չեխն է: Մոուրինյոն պետք է ընտրություն կատարի,- Կուրտուա ավագի խոսքերն է մեջբերում Marca-ն: