«Կրիստալ Փելեսը» հայտարարել է «Գենկի» և Կոլումբիայի հավաքականի աջ պաշտպան Դանիել Մունյոսի հետ պայմանագիր կնքելու մասին:
Բուժզննում անցնելուց հետո Մունյոսը կապել է իր ապագան «Փելեսի» հետ մինչև 2027 թվականի ամառը: Ստորագրված պայմանագիրը ներառում է նաև 12 ամսով երկարաձգելու տարբերակ:
Մունյոսը սկսեց իր կարիերան «Ատլետիկո Նասիոնալում»՝ կոլումբիական ամենահաջողակ ակումբում, և Եվրոպա ժամանեց 2020 թվականին՝ միանալով բելգիական «Գենկին»:
Որպես պաշտպան՝ Մունյոսը սիրում է միանալ հարձակմանը: Ընթացիկ մրցաշրջանում 27 ամյա կոլումբիացին դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելացնենք, որ BBC-ն Մունյոսի տրանսֆերը գնահատում է 8 մլն եվրո (6,8 մլն ֆունտ)։ Նրա հայրենակից Ջեֆերսոն Լերման կօգնի Դանիելին հարմարվել Սելհարսթ Պարկին։