Պրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսն» պաշտոնապես հայտնել է «Բորդոյի» նախկին պաշտպան Ֆլորիան Մարանժի հետ պայմանագրի ստորագրման մասին:
27-ամյա ֆրանսիացին, ով կարող է խաղալ ինչպես ձախ թևում, այնպես էլ կենտրոնում, «արծիվներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով` կնքելով 1-ամյա պայմանագիր:
Մարանժն ամբողջ կարիերան անցկացրել է իր հայրենիքում: Այդ ընթացքում նա հանդես է եկել «Նանսիում», «Բորդոյում» և «Ավրում»: Ժամանակին Ֆլորիանը հանդես է եկել նաև Ֆրանսիայի պատանեկան հավաքականում: