«Կրիստալ Փելեսը» պատրաստ է 8 մլն ֆունտ առաջարկել «Քարդի Սիթիի» կենտրոնական պաշտպան Սթիվեն Կոլկերի տրանսֆերը ձեռք բերելու համար:
8 մլն ֆունտն այն գումարն է, որը պայմանագրով նախատեսված է Կոլկերի համար, եթե ակումբը դուրս մնար Պրեմիեր Լիգայից: Այդ գումարը պատրաստ է վճարել «Քուինս Պարկ Ռեյնջերսը»:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, 22-ամյա պաշտպանի համար այդ գումարը պատրաստ է վճարել նաև «Կրիստալ Փելեսը»: Լոնդոնյան այս ակումբի գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը վստահ է, որ իրենց կհաջողվի Սթիվենին բերել «Սելհարսթ Պարկ»:
Ավելացնենք, որ «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Սաութեհմպտոնը»: