Պրեմիեր Լիգայի 2֊րդ տուրում «Արսենալը» լոնդոնյան դերբիում հյուրընկալվել էր «Կրիստալ Փելեսին»։
Արսեն Վենգերի թիմն առաջին տուրում անակնկալ պարտություն կրելուց հետո այս անգամ կարողացավ երեք միավոր վաստակել։ Հանդիպման հաշիվը 16֊րդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն։ 10 րոպե հետո դաշտի տերերի պաշտպան Ժոել Ուորդը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում «զինագործներին» հաղթանակ բերեց Դեմյեն Դիլեյնիի ինքնագոլը։
Գոլեր․ Ժիրու՝ 16ր, Ուորդ՝ 28ր, Դիլեյնի՝ 55ր (ինքն․)։