Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի մենկնարկը տրվեց Լոնդոնի «Սելհարսթ Պարկ» մարզադաշտում, ուր «Կրիստալ Փելեսն» ընդունել էր «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»։
Ալան Պարդյուի թիմը վստահ խաղ անցկացրեց սեփական հարկի տակ՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով հյուրերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 68-րդ րոպեին բացեց Յանիկ Բոլասին, մեկ անգամ էլ 11 մետրանոցից աչքի ընկավ Յոհան Կաբայեն։
Այս հաղթանակից հետո «Կրիստալ Փելեսը»՝ վաստակած 15 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Բոլասի՝ 68ր, Կաբայե՝ 89ր (11մ)։