«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հուսով է, որ Կրիստիան Բենտեկեն կկարողանա կիրակի օրը մասնակցել «Տոտտենհեմի» դեմ խաղին:
Հիշեցնենք, որ բելգիացի ռմբարկուն բացակայում է սեպտեմբերի 21-ից, երբ «Նորվիչի» դեմ խաղում ազդրի վնասվածք ստացավ: Վերջին օրերին Բենտեկեն մարզվում էր իր ազգային հավաքականի հետ՝ չնայած որ չկարողացավ մասնակցել խաղերին:
-Վերջին օրերին նա մարզվում էր Բելգիայի հավաքականում և արդեն հայտնվել է պահեստայինների նստարանին, ինչը խոսում է նրա ոչ վատ պատրաստականության մասին: Ես չգիտեմ՝ նա պատրաստ կլինի «Տոտտենհեմի» հետ խաղին, թե՝ ոչ,- Լամբերտի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: