Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Հադերսֆիլդ Թաունին»։
Խաղն անցավ գործող չեմպիոնի զգալի առավելությամբ, որտեղ գրանցվեց 1-3 հաշիվը։ «Չելսիից» գոլերի հեղինակ դարձան Տիմուե Բակայոկոն, Վիլլիանը և Պեդրոն, իսկ դաշտի տերերի միակ գոլը հանդիպման վերջին րոպեին խփեց Լորան Դեպուատրը։
Այս հաղթանակից հետո «ազնվականները»՝ վաստակած 35 միավորով հավասարվեցին 2-րդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որն այսօր կընդունի «Բորնմուտին»։
Գոլեր․ Բակայոկո՝ 23ր, Վիլլիան՝ 43ր, Պեդրո՝ 50ր, Պեդուատր՝ 90+2ր։