«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը պատրաստ է հունվարին հետ կանչել եզրային հարձակվող Կալում Հադսոն-Օդոին «Լևերկուզենի Բայերից»:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Լևերկուզենի Բայերը» վարձակալեց Հադսոն-Օդոին մինչև մրցաշրջանի ավարտը։ Այնուհետև Կալումն անձամբ հաստատեց, որ «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին մերժել է գերմանական ակումբին գնելու տարբերակը:
Այդ ժամանակից հետո «Չելսիում» տեղի է ունեցել մեծ փոփոխություններ ի դեմս գլխավոր մարզչի, և դա կարող է ուղղակիորեն ազդել Հադսոն-Օդոիի վրա։
Փոթերը Հադսոն-Օդոիի մեծ երկրպագուն է, ում նա փորձել է ներգրավել իր նախկին ակումբ՝ «Բրայթոն», և Bild-ը պնդում է, որ Գրեհեմը ցանկանում է վաղաժամ վերադարձնել 21-ամյա անգլիացուն, քանի որ վարձավճարային պայմանագիրը դա նախատեսում է իր մեջ։
Հավելենք, որ մինչ այժմ Հադսոն-Օդոին շատ լավ տեսք ունի Լևերկուզենում։ Անցկացրած հինգ խաղում մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել: