Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Հալլ Սիթի» – «Ֆուլհեմ» խաղում դաշտի տերերի կիսապաշտպան Թոմ Հադլսթոունը մազերը կտրեց խաղադաշտում:
Թոմը «Տոտտենհեմից» «Հալլ» տեղափոխվելուց հետո խոստացել էր, որ չի կտրի մազերը, քանի դեռ իր նոր թիմում գոլի հեղինակ չի դարձել:
Հադլսթոունն իր ծննդյան 27-րդ տարեդարձի օրը դարձավ գոլի հեղինակ և դա յուրովի նշեց: Ավելացնենք, որ այդ խաղն ավարտվեց «վագրերի» ջախջախից հաղթնակով՝ 6:0: