«Հալլ Սիթին» պաշտոնապես հայտարարել է «Բեշիկթաշի» և Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Ալան Մակգրեգորին ձեռք բերելու մասին: Գործարքի գինը չի նշվում:
Մակգրեգորը «Բեշիկթաշում» անցկացրել է ընդամենը մեկ տարի` «Գլազգո Ռեյնջերսից» տեղափոխվելուց հետո: Սակայն հիմա Ալանը որոշել է տանն ավելի մոտ գտնվել և ընդունել է Պրեմիեր Լիգայի նորեկի առաջարկը:
31-ամյա դարպասապահը Շոտլանդիայի հավաքականում անցկացրել է 29 խաղ և ավելի քան 200 խաղ «Ռեյնջերսում»: «Հալլն» անդրադարձավ Մակգրեգորի թեկնածությանն այն բանից հետո, երբ չկարողացավ ձեռք բերել «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին:
-Ես իսկապես հիացած եմ, որ այստեղ եմ և ուրախ եմ, որ գործարքն իրականացված է: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ սկսելու: Ինձ համար հրաշալի հնարավորություն է Պրեմիեր Լիգայում խաղալու համար, և ես անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին,- հայտնել է Մակգրեգորը: