Հինգ միլիոն ֆունտ ծախսելով՝ «Վեստ Հեմը» ձեռք բերեց «Շեֆիլդ Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրին և «Դենդի Յունայթեդի» ձախ պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնին:
Հաջորդ մրցաշրջանից առաջ, որում «վագրերը» հանդես կգան Եվրոպա Լիգայում, Սթիվ Բրյուսը շարունակում է ուժեղացնել թիմը: Այս անգամ համալրումներ ունեցավ պաշտպանությունը:
«Հալլի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել Հարրի Մագուայրը, ով վերջին երեք մրցաշրջանների ընթացքում ճանաչվել է «Շեֆիլդի» լավագույն ֆուտբոլիստը: Նույն ժամկետով պայմանագիր է ստորագրել նաև 20-ամյա Ռոբերտսոնը: