Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի վերջին խաղում միմյանց էին հանդիպել «Հալլ Սիթին» և «Վեստ Հեմ Յունայթեդը»:
«Քինգսթոն Քոմունիքեյշն» մարզադաշտում գրանցվեց մարտական ոչ ոքի (2:2): Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց «վագրերի» ուրուգվայցի նորեկ Աբել Էրնանդեսը: Երկրորդ խաղակեսում հաշվի հավասարությունը վերականգնեց լոնդոնյան ակումբի նորեկ Էներ Վալենսիան: Թիմերը մեկական գոլերով էլ փոխանակվեցին և խաղն ավարտեցին մեկ միավոր վաստակած: Դաշտի տերերի երկրորդ գոլն էլ իր նախկին թիմի դարպասն ուղարկեց Մոհամեդ Դիամեն:
Գոլեր. Էրնանդես՝ 39ր, Վալենսիա՝ 50ր, Դիամե՝ 64ր, Դևիս՝ 67ր (ինքն.):