«Համբուրգը» որոշել է օգտվել «Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբիի ամբողջական տրանսֆերը գնելու իր իրավունքից: Հոլտբին այժմ վարձավճարով է հանդես գալիս գերմանական ակումբում:
«Տոտտենհեմը» մեծ հույսեր էր կապում Հոլտբիի հետ, երբ նրան 2013թ-ին գնեց «Շալկե-04»-ից, սակայն գերմանացուն չհաջողվեց իրեն դրսևորել «Ուայթ Հարթ Լեյնում»:
Ինչպես հաղորդում է London Evening Standard-ը, գործարքի արժեքը գնահատվում է 5 մլն ֆունտ: Այս պարագայում լոնդոնյան ակումբը շահույթով է դուրս գալիս, քանի որ նրանք Հոլտբիի համար մեկ տարի առաջ վճարել էին 1,5 մլն ֆունտ: