• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայդարան երկու տարբեր համարներով է հանդես գալու «Նյուքասլի» կազմում

Մասադիո Հայդարա«Նյուքասլի» նորեկ Մասադիո Հայդարան հանդես է գալու տարբեր համարներով Պրեմիեր Լիգայում և Եվրոպա Լիգայում:

«Կաչաղակները» 20-ամյա ֆրանսիացուն ձեռք են բերել հունվարին «Նանսիից»: Տեղափոխվելով «Սեյնտ Ջեյմս Պարկ»՝ Հայդարան ստացավ 19 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանել է Դեմբա Բային: Այս համարով Մասադիոն հանդես է գալու «Նյուքասլի» կազմում Պրեմիեր Լիգայի շրջանակներում: Մինչդեռ Եվրոպա Լիգայի խաղերում Հայդարան ստիպված է օգտագործել այլ համարի մարզաշապիկ, ինչպես դա պահանջում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը:

Ըստ ՈՒԵՖԱ-ի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում նույն ակումբի երկու տարբեր ֆուտբոլիստներ չեն կարող հանդես գալ միևնույն համարով: Այդ իսկ պատճառով Եվրոպա Լիգայում Հայդարան ստիպված է կրել 35 համարը: