• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայտնի են դարձել այն 7 ակումբների անունները, որոնք քվեարկել են հօգուտ «Նյուքասլի»

Հայտնի են դարձել ԱՊԼ֊ի այն 7 ակումբների անունները, որոնք դեմ են քվեարկել նույն սեփականատիրոջը պատկանող ակումբների միջև վարձավճարային տրանսֆերների արգելքին։

Նախկինում ակնկալվում էր, որ Պրեմիեր լիգայի 20 ակումբների ղեկավարների հաջորդ հանդիպման ժամանակ կհաստատվի փոխկապակցված թիմերի միջև վարձավճարային տրանսֆերների ժամանակավոր արգելքը։

Անգլիական ակումբներն այս հարցով անհանգստացան այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի սուվերեն հիմնադրամին պատկանող «Նյուքասլը» սկսեց ուժեղացումներ փնտրել Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերի մեջ:

Ձմեռային տրանսֆերային պատուհանից առաջ արգելքը մտցնելու համար պահանջվում էր նվազագույնը 14 ձայն, սակայն ստացվեց ընդամենը 13 ձայն:

Ըստ The Times-ի, 7 ակումբները, որոնք դեմ են հանդես եկել, եղել են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Էվերթոնը», «Վուլվերհեմպտոնը», «Նոթինգհեմ Ֆորեստը», «Շեֆիլդ Յունայթեդը» և, իհարկե, «Նյուքասլը»:

Յոթից մեծ մասը պատկանում է բազմակումբային կայսրություններին, մինչդեռ «Շեֆիլդ Յունայթեդը», օրինակ, պատկանում է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլլահին:

Հետաքրքիր փաստեր