• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հաջորդ մրցաշրջանում Փոլ Սքոուլզը մնալու է «Յունայթեդում»

Փոլ Սքոուլզ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ վետերան Փոլ Սքոուլզը հաջորդ մրցաշրջանում մնալու է ակումբում եթե ոչ որպես խաղացող, ապա՝ որպես մարզիչ:

38-ամյա Սքոուլզը ծնկի վնասվածքի պատճառով հունվարից չի խաղում: Սէր Ալեքսի խոսքերով ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ, սակայն նա ոչ մի դեպքում չի հեռանալու «Օլդ Թրաֆորդից»:

-Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կորոշի Փոլը: Նա վնասվածք ունի, որն իրեն շատ է անհանգստացնում: Սակայն դա ոչ մի նշանակություն չունի: Ամեն դեպքում Սքոուլզը մնալու է այստեղ կա՛մ որպես ֆուտբոլիստ, կա՛մ որպես մարզիչ: Նա ամեն դեպքում այստեղ է մնալու:

Կարծում եմ, որ մի օր կգա ժամանակը, երբ նա ստիպված կլինի հեռանալ՝ այս տարի կամ հաջորդ: Նա դեռ չի որոշել: Սքոուլզը կարող է շատ բան տալ մեզ, և մեր ակումբի կարևոր մասն է պահպանել այն խաղացողներին, որոնց վրա այսքան մեծ ներդրում ենք կատարել,- հայտնել է մասնագետը «Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր