2013 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» կմնա արդեն առանց պաշտպան Ռիո Ֆերդինանդի, կիսապաշտպաններ Փոլ Սքոուլզի և Ռայան Գիգգսի: Այս մասին հայտնում է The Daily Mail պարբերականը:
Ըստ պարբերականի` Սքոուլզն ու Գիգգսը ավարտում են իրենց կարիերան, իսկ Ֆերդինանդը տեղափոխվում է այլ ակումբ:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆերդինանդը խաղում է «Յունայթեդում» 2002 թվականից, անցկացրել է 411 հանդիպում և խփել 7 գնդակ:
38-ամյա Սքոուլզը խաղում է «Յունայթեդում» 1993 թվականից, անցկացրել է 710 հանդիպում և խփել 155 գնդակ:
39-ամյա Գիգգսը խաղում է «Յունայթեդում» 1990 թվականից, անցկացրել է 921 հանդիպում և խփել 165 գնդակ: Գիգգսը մտադիր է մնալ ֆուտբոլում և դառնալ մարզիչ: