«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարծում է, որ իր թիմի բնականոն առաջընթացը խաղտվել է հունվարին նորեկների առատության պատճառով:
Անցյալ ամառ հիմնովին թարմացնելով իրենց կազմը՝ «Չելսին» հունվարին շարունակեց նույն ոգով: «Կապույտները» մի քանի խոշոր ձեռքբերումներ կատարեցին, ինչպիսիք են Էնցո Ֆերնանդեսը և Միխայիլ Մուդրիկը:
Հավերցը կարծում է, որ դա կարևոր գործոն ահնդիսացավ «Չելսիի» ձախողված մրցաշրջանում, որը այժմ գտնվում է Պրեմիեր լիգայի աղյուսակի երկրորդ հատվածում:
«Ձմռանը մեզ շատ նորեկներ միացան, ովքեր առաջին հերթին պետք է հարմարավեն մեր խաղաոճին, որպեսզի կարողանան ցուցադրել իրենց հմտությունները»:
«Իհարկե, արդարացումներ գտնելը հեշտ է: Ես ոչ մեկին ոչ մի բանում չեմ մեղադրում: Ի վերջո, մենք բոլորս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք, ովքեր պետք է հաղթեն հանդիպումներում»:
«Այժմ մենք վատ վիճակում ենք, և մեր դիրքը աղյուսակում այնքան էլ լավը չէ: Պարզապես պետք է առավելագույնս անենք վերջին վեց հանդիպումներում»,- ասել է Հավերցը Sky Germany-ին տված հարցազրույցում: