«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն իր ընկերներին հայտնել է, որ չի մնա «Լոֆտուս Ռոուդում», եթե այս մրցաշրջանի արդյունքում իր թիմը չվերադառնա Պրեմիեր Լիգա:
Այս պահին «ռեյնջերները» Չեմպիոնշիփում զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը և դեռևս չեն կարող հասնել «Լաստերին» և «Բերնլիին», որոնք վստահորեն ընթանում են առաջին և երկրորդ հորիզոնականներում:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, 67-ամյա Ռեդնապը չի ցանկանում ևս մեկ մրցաշրջան անցկացնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում: Մրցաշրջանի առաջին հատվածում ՔՊՌ-ն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն հետո խաղային ճգնաժամ սկսեց և աստիճանաբար զիջեցին դիրքերը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ուղեգիր են նվաճում առաջնության առաջին երկու թիմերը, իսկ երրորդ ուղեգիրը խաղարկվում է փլեյ-օֆֆ փուլում