• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապը սպառնացել է հեռանալ «ՔՊՌ»-ից

Հարի Ռեդնապ«Քուինզ Պարկ Ռենջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը սպառնացել է հեռանալ ակումբից, եթե նրան չտրվի կազմը հավաքագրելու վերջին խոսքը:

Ռեդնապի և «Քուինզ Պարկ Ռենջերսի» գործադիր տնօրեն Ֆիլիպ Բեարդայի միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ վերջինս չէր կարողացել համաձայնության գալ պաշտպան Ուեյն Բրիջի հետ պայմանագիր կնքելու հարցում, ով ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Հարիի կարծիքով, ակումբի ղեկավարությունը պետք է կատարի իր պահանջները տրանսֆերների վերաբերյալ, հակառակ դեպքում «Քուինզ Պարկ Ռենջերսի» վերադարձը Պրեմիեր Լիգա չի կայանա: Ծայրահեղ դեպքում Ռեդնապը պատրաստ է հեռանալ «Լոֆտուս Ռոադից»:

-Եթե  ես չկարողանամ աշխատել այն խաղացողների հետ, ում ցանկանում եմ բերել այստեղ, մենք շանսեր չենք ունենա:  Մենք պետք է որոշումներ կայացնենք, և եթե դրանք ճիշտ լինեն, ապա մենք շանսեր կունենանք: Իսկ եթե ես դրանք չստանամ, ապա այստեղ չեմ մնա:

Ես կխոսեմ ակումբի նախագահ Թոնի Ֆերնանդեսի հետ, նա պետք է ինձ աջակցի: Ես չեմ խնդրում, որպեսզի նա գումարներ ծախսի, ես մի քանի անվճար տրանսֆերների վրա եմ հույսս դրել: Ես ցանկանում եմ ձեռք  բերել Ուեյն Բրիջին, քանի որ նա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց  «Բրայթոնում», և մեզ համար կդառնա լավ ձախ պաշտպան:

Նա մեծ փորձ ունի, գերազանց մարզավիճակում է գտնվում, և ես ցանկանում եմ նրան այստեղ բերել: Հույս ունեմ, որ նա կլինի իմ առաջին ձեռքբերումը,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր