«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծում է, որ իրենք այս իրավիճակում չէին հայտնվի, եթե ինքը գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցներ մրցաշրջանի սկզբին:
Մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ «ռեյնջերները» 17-րդ հորզիոնականում գտնվող «Աստոն Վիլլայից» հետ են 10 միավորով: Ակնհայտ է, որ Պրեմիեր Լիգայից «ՔՊՌ»-ի դուրս մնալը ժամանակի հարց է:
-Եթե ես այտեղ գայի նախորդ ամառ, եթե ինձ հաջողվեր ստեղծել այն թիմը, որը ես էի ուզում, ապա մենք այսքան ցածր չէինք գտնվի, դա միանշանակ է,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: