«Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը գովել է իր հարձակվող Բոբբի Զամորային, որը մասնակցեց հանդիպմանը՝ չնայած ոտքի վնասվածքին:
-Հենց այսպիսի խառնվածք ունեցող մեկն էլ մեզ հարկավոր է: Զամորային վիրահատություն է սպասվում: Նա խնդիրներ ունի կոճի հետ: Սակայն նա այնուամենայնիվ մասնակցեց խաղին: Զամորան շարունակեց մարզվել նաև ընդմիջմանը: Եթե նա նստեր, այլևս չէր կարողանա կանգնել: Նա նույնիսկ չկարողացավ մեքենա նստել խաղից հետո:
Բոբբին հիմար չէ: Նա առողջ մտածելակերպ ունի: Հանդերձարանում նրան լսում և հարգում են: Մեկ շաբաթ առաջ նա մեզ հետ եկավ «Սաութհեմպտոն», պարզապես որպեսզի թիմի կողքին լինի: Չնայած նա խաղալ չկարողացավ,- հայտնել է Ռեդնապը:
Զամորան «ՔՊՌ» է տեղափոխվել «Ֆուլհեմից» գրեթե մեկ տարի առաջ: