«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծում է, որ մրցաշրջանի մնացած խաղերից հինգում հաղթելու դեպքում իր թիմը կարող է խուսափել Պրեմիեր Լիգան լքելուց:
Երկու անընդմեջ հաղթանակից հետո «ռեյնջերները» շաբաթ օրը 3:2 հաշվով զիջեցին «Աստոն Վիլլային»: Այժմ Ռեդնապի թիմին 7 միավոր է բաժանում 17-րդ հորիզոնականից:
-Մենք պետք է 4 կամ 5 խաղ հաղթենք: Դա անհնարին չէ: Քանի դեռ հույս կա, պետք է շարունակել հավատալ:
Մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Առջևում դեռ 8 խաղ կա և մենք հնարավորություն ունենք,- BBC-ին տված հարցազրույցում ասել Ռեդնապը: