• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Մենք անհեթեթ գոլեր բաց թողեցինք»

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մեկնաբանել է «Ֆուլհեմից» կրած պարտությունը: Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «ՔՊՌ»-ը հյուրընկալվել էր «Ֆուլհեմին» և պարտվել 3:2 հաշվով:

-Մենք ահավոր գոլեր բաց թողեցինք: Այսպիսի բան չէր եղել իմ մարզիչ աշխատելու ժամանակից ի վեր:

Երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց վերադարձնել խաղը, մենք պարզապես «սպանեցինք» մրցակցին: 3:2 հաշվի դեպքում ես մտածում էի միայն հաղթանակի մասին, իսկ ոչ ոքի արդյունքի մասին մտքեր չկային:

Սակայն ինձ հիասթափեցրին վերջին 10 րոպեները: Քրիստոֆեր Սամբան առաջ գնաց, և հետո մենք սկսեցինք գնդակն առաջ նետել: Դա այն ֆուտբոլը չէր, որ մենք խաղում ենք:

Սակայն մենք չենք հանձնվում: Պետք է հաղթել «Ուիգանին» կիրակի օրը: Մնացած խաղերում անհրաժեշտ է 14 միավոր վաստակել՝ 4 հաղթանակ և 2 ոչ ոքի: Պետք է փորձենք դա անել: Սակայն խոստովանում եմ, որ ամեն ինչ ավելի է դժվարանում,- հայտնել է Ռեդնապը: BBC

Հետաքրքիր փաստեր