• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Յունայթեդը» չի կարող չեմպիոն դառնալ»

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծում է, որ Լուի վան Գալն անգամ իր ամբողջ տաղանդով չի կարող «Յունայթեդի» ղեկին իր առաջին մրցաշրջանում հաղթել Պրեմիեր Լիգան:

Ռեդնապի կարծիքով, «կարմիր սատանաներին» լուրջ թարմացում է անհրաժեշտ, որպեսզի վերադառնան նախկին մակարդակին:

-Վան Գալը հիանալի մարզիչ է, սակայն նրան ֆուտբոլիստներ են անհրաժեշտ: Նա պետք է նվազագույնը 4-5 ֆուտբոլիստներ հրավիրի, որպեսզի թիմը բերի այն մակարդակին, որում գտնվում էր Սէր Ալեքսի ժամանակ: Երևում է, որ այժմ նրանք պատրաստ չեն դրան:

Այս պահին ես նրանց չեմ համարում չեմպիոնական մրցավազքի մասնակից: Չեմ պատկերացնում, որ նրանք կարող են հաջորդ մրցաշրջանում չեմպիոն դառնալ: «Յունայթեդին» այնքան ուժեղ չեմ համարում, ինչքան որ «Չելսին» կամ «Մանչեսթեր Սիթին» է: Կցանկանայի տեսնել «Լիվերպուլի» ևս մեկ փայլուն մրցաշրջան, սակայն նրանք կորցրեցին անհավանական ֆուտբոլիստի, ում անհնար է փոխարինել,- ասել է Ռեդնապը: talkSPORT

Հետաքրքիր փաստեր