«Քուինս Պարկ Ռեյնջերսի» 65-ամյա մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ «ռեյնջերներին» Պրեմիեր Լիգայում պահելը ամենաբարդ առաջադրանքն է իր կարիերայում:
Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրից հետո «ՔՊՌ»-ն վաստակել է ընդամենը 4 միավոր և դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել: Այժմ գտնվում է վտանգավոր գոտում: Ռեդնապը, ով ժամանակին այդ վտանգից փրկել է «Պորտսմուտին», իսկ «Տոտենհեմի» համար նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, հասկանում է, որ դա հասարակ բան չէ:
-Չեմ թաքցնում, այս առաջադրանքը շատ ավելի բարդ է, քան նախորդ երկուսը: Սակայն ես հավատով եմ նայում ապագային և հուսով եմ կկարողանանք անել դա:
Ես ցանկանում եմ այստեղ հասնել հաջողության: Ես ուզում եմ թիմին պահել Պրեմիեր Լիգայում,- ասել է Ռեդնապը: The Guardian