«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ շատ ուրախ է «Անժիի» պաշտպան Քրիստոֆեր Սամբային ձեռք բերելու համար:
-Սա պարզապես անհավանական տրանսֆեր է: Պետք է արժանին մատուցել ակումբի սեփականատիրոջը այս տրանսֆերն իրականացնելու համար: Նա շատ բան արեց, որպեսզի տրանսֆերը կայանա:
Մեկ ամիս առաջ մենք միասին քննարկեցինք հավանական տրանսֆերները, և այդ ժամանակ ես նշեցի մի քանի խաղացողի անուն, որոնց մեջ էր նաև Սամբան: Դրանից հետո նա միայն մեկ անգամ հայտնեց, որ ակումբն այդ ուղղությամբ աշխատում է: Պարզապես անհավանական է:
Սամբան հենց այն ֆուտբոլիստն է, որը մեզ պետք է թիմում: Նա պարզապես հրեշ է՝ արագ, ուժեղ, խառնվածքով առաջատար: Նա հիանալի խաղում է և սեփական, և մրցակցի տուգանային հրապարակում,- նշել է Ռեդնպաը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: