• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Սեզարը Բրազիլիայի հավաքականի դարպասապահն է և ոչ թե Չեմպիոնշիփի խաղացող»

Ժուլիո Սեզար«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ սպասում է դարպասապահ Ժուլիո Սեզարի հեռանալուն, սակայն հույս ունի Չեմպիոնշիփում պահպանել Ռոբերտ Գրինին:

«ՔՊՌ»-ը պաշտոնապես դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Ռեդնապի խոսքերով Չեմպիոնշիփը Բրազիլիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահի համար չէ:

-Կարծում եմ, որ Ժուլիոն պետք է խաղա իսպանական, իտալական առաջնության որևէ թոփ ակումբում կամ էլ Պրեմիեր Լիգայում: Նա Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ է և ոչ թե Չեմպիոնշիփի խաղացող:

Նա պատրաստվում է Աշխարհի առաջնությանը և պետք է խաղա Պրեմիեր Լիգայում կամ էլ արտասահմանյան որևէ բարձրակարգ առաջնությունում,- հայտնել է Ռեդանպը:

Միևնույն ժամանակ Հարին հույս ունի թիմում պահել մյուս դարպասապահ Ռոբերտ Գրինին և պաշտպան Քրիստոֆեր Սամբային:

-Ռոբը տեղափոխվել է այստեղ և լավ է կատարել իր աշխատանքը: Հավանաբար հենց նա կլինի իմ դարպասապահը հաջորդ մրցաշրջանում: Ինչ վերաբերվում է Սամբային, ապա ցանկանում եմ պահել նրան, քանի որ նա կլինի Չեմպիոնշիփի լավագույն կենտրոնական պաշտպանը:

Այո, «Ֆուլհեմի» հետ խաղը վատ էր նրա համար, սակայն նա լավ ֆուտբոլիստ է: Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի,- ավելացրել է մասնագետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր