• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «ՔՊՌ»-ն ամեն դեպքում օգուտ կստանա ձմեռային տրանսֆերներից»

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը կարծիք է հայտնել ակումբի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարած աշխատանքի մասին:

-Ակումբն ամեն դեպքում օգուտ կստանա: Կամ մենք կմնանք Պրեմիեր Լիգայում այս խաղացողների հետ, կամ մենք կարող ենք նրանց վաճառել գումարը հետ ստանալու համար:

Համոզված եմ՝ հենց նույն Սամբան կարող է խաղալ չորս լավագույն ակումբներից մեկում: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է՝ կայծակի պես արագ, հիանալի է գործում օդում: Նրա համար հեշտությամբ կարելի է 12 մլն ֆունտ ստանալ, եթե գործերը լավ չգնան: Ես այստեղ վտանգ չեմ տեսնում:

Ռեմիին մենք ձեռք ենք բերել 8 մլն-ով: Բայց հենց նա խփի մի քանի գոլ, նրա արժեքն արդեն կլինի 12 մլն ֆունտ: Ասենք, որ «Տոտտենհեմն» անցած տարի փորձում էր գնել նրան 18 մլն-ով:

Համոզված եմ՝ ակումբը լավ ներդրում է կատարել,- ասել է Ռեդնապը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր