«Նոթինգհեմ Ֆորեստի» պաշտպան Հարի Տոֆֆոլոյին մեղադրանք է առաջադրվել՝ FA-ի կողմից խաղադրույքներ կատարելու արգելքը խախտելու համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, խոսքը գնում է 375 խախտման մասին, որոնք Տոֆֆոլոն կատարել է 2014 թվականի հունվարի 22-ից մինչև 2017 թվականի մարտի 18-ը։ Հարին պետք է իր պատասխանը տա ասոցիացիայի ներկայացրած մեղադրանքին մինչև հուլիսի 19-ը։
Տոֆֆոլոն այդ ժամանակ «Նորվիչի» ֆուտբոլիստ էր, ով հասցրել է վարձավճարով հանդես գալ «Սվինդոնում», «Ռոթերհեմում», «Պետերբորոյում» և «Սկանթորպում»։
Եթե Տոֆֆոլոյի մեղքն ապացուցվի, 27 ամյա անգլիացին, ով նախորդ մրցաշրջանում «անտառայինների» կազմում անցկացրել է 21 խաղ, երկարաժամկետ որակազրկման կենթարկվի։
Հիշեցնենք, որ մայիսին նույն խախտման 232 դեպքի համար Իվան Թոնին որակազրկվեց ութ ամսով: