• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարվի Բարնսը այս տարի այլևս չի խաղա

«Նյուքասլի» եզրային հարձակվող Հարվի Բարնսն այս տարի չի խաղա ոտնաթաթի վնասվածքի պատճառով:

Անցած կիրակի 25 ամյա Բարնսը մեկնարկեց «Նյուքասլի» կազմում «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղին, որն ավարտվեց «կաչաղակների» ջախջախիչ հաղթանակով 0-8 հաշվով։

«Նյուքասլի» մարզիչ Էդդի Հաուն հանդիպման 12-րդ րոպեյին ստիպված եղավ փոխարինել «Լեսթերից» 40 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերած Բարնսին:

«Այո, մենք վախենում ենք, որ մենք կորցրել ենք նրան երկար ժամանակով: Դժվար է: Ես չեմ ուզում ժամկետներ սահմանել, քանի դեռ մասնագետից հաստատում չեմ ստացել, բայց կարծում եմ, որ դա կլինի ամիսներ»:

«Վնասվածքը վերաբերում է ոտնաթաթի մատից անմիջապես ներքև գտնվող հատվածին, կարծում եմ՝ սա շատ լուրջ վնասվածք է, նա արդեն հետազոտվել է, և հիմա սպասում ենք մասնագետի որոշմանը, թե ինչ անենք, արդյոք վիրահատություն է անհրաժեշտ»։

«Չեմ կարծում, որ դա բախում էր: Կարծում եմ, որ նա պարզապես վնասվեց վազելիս, ուստի դա շատ անսովոր վնասվածք է: Ես չեմ ուզում մանրամասնել, քանի որ ես բժշկական որակավորում չունեմ դա անելու համար, բայց այո, դա շատ անսովոր վնասվածք է»,- ասել է Հաուն:

TalkSPORT-ը պարզաբանում է, որ Բարնսը, հավանաբար, մինչև Նոր տարի ֆուտբոլի դաշտ դուրս չի գա։

Հավելենք, որ այս մրցաշրջանում Բարնսը «Նյուքասլի» կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետաքրքիր փաստեր