• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հենդերսոնը դավաճանեց իր սկզբունքները 700,000 ֆունտ աշխատավարձի համար

«Լիվերպուլի» երկրպագուների խորհուրդը շատ կոշտ է արձագանքել կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Իտիֆակին» միանալու որոշմանը:

Նախօրեին «Ալ Իտիֆակը» ավարտեց Հենդերսոնի տեղափոխության գործընթացը «Լիվերպուլից» 12 միլիոն ֆունտ ստերլինգ գումարած բոնուսների դիմաց: Ջորդանի այս որոշումը վատ կարծիք է ստեղծել մերսիսայդյան ակումբի երկրպագուների մոտ։

Ստեղծվել է 2022 թվականին, «Լիվերպուլի» 16 անդամներից բաղկացած երկրպագուների խորհուրդը, ներառյալ ԼԳԲՏ երկրպագուների միության ղեկավար Փոլ Ամանը և «Կարմիրների» կանանց երկրպագուների ակումբի ղեկավար Ջո Գուդոլը, մնացել է այն զգացումով, որ Հենդերսոնը դավաճանել է իր սկզբունքները շաբաթական 700,000 ֆունտ ստերլինգ աշխատավարձի համար:

«Ջորդան Հենդերսոնն իսկական ավագ էր և իսկական առաջատար «Լիվերպուլի» համար: Մենք գիտենք, թե որքան բան է նա արել խաղադաշտում և դրանից դուրս: Նա հիանալի էր որպես սկզբունքային խաղացող»:

«Հաշվի առնելով դա՝ մենք վրդովված ենք նրա որոշումից և դրա պատճառած ցավից ու պառակտումից: «Լիվերպուլի» աջակիցների խորհրդի բուն էությունն այն է, որ լինի ընդգրկուն և երաշխավորի, որ «Լիվերպուլի» բոլոր երկրպագուները՝ անկախ նրանց հավատքից, կրոնից, գենդերային ինքնությունից, սեռական կողմնորոշումից կամ հաշմանդամությունից կարող է գալ և վայելել ֆուտբոլը»:

«Սա այն է, ինչ մենք ցանկանում ենք երկրպագուների համար, այն, ինչ մենք ցանկանում ենք ֆուտբոլի համար: Մենք համերաշխ ենք Kop Outs-ի մեր դաշնակիցների հետ՝ «Լիվերպուլի» ԼԳԲՏ երկրպագուների ասոցիացիայից», – ասվում է խորհրդի հայտարարության մեջ: