• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հեռանում են անգլիական ֆուտբոլի գերաստղերը. Ջեյմի Կարագեր

Ջեյմի Կարագեր2012/13 մրցաշրջանն իր կարիերայում վերջինը եղավ Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ջեյմի Կարագերի համար:

Գոյություն ունեն ֆուտբոլիստներ, որոնք իսկական թալիսման են իրենց հայրենի ակումբի և երկրպագուների համար, սակայն լուրջ հետաքրքրություն չեն ցուցաբերել ազգային հավաքականի նկատմամբ: Եթե խոսենք «Լիվերպուլի» մասին, ապա այդպիսի ֆուտբոլիստ է Ջեյմի Կարագերը:

Ջեյմի Կարագեր

Նրա ֆուտբոլային կարիերան սկսել է Լիվերպուլի ակադեմիայում: Ջեյմին պրոֆեսիոնալ ֆոտբոլում իր նորամուտը նշել է 1996/97 մրցաշրջանում, որից հետո իր տեղն է ստացել թիմի հիմնական կազմում: 1996թ-ին Կարագերը Մայքլ Օուենի հետ նվաճեց Անգլիայի պատանեկան գավաթը: Սկզբում Ջեյմին խաղում էր եզրային պաշտպանի դիրքում: Ռոյ Էվանսը, ով այդ ժամանակ մարզում էր «Լիվերպուլը», երիտասարդ պաշտպանին հնարավորություն տվեց Անգլիայի լիգայի գավաթի խաղում, որից հետո Կարարգերը սկսեց դաշտ դուրս գալ առաջին րոպեից: Իր առաջին ամբողջական խաղում «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային», իսկ Ջեյմին աչքի ընկավ խփած գոլով:

Ջեյմի Կարագեր

Կարագերին ամբողջությամբ վստահեց նաև «կարմիրների» հաջորդ մարզիչ Ժերար Ուլյեն: Ֆրանսիացի մարզիչը վերցրեց թիմը երիտասարդացնելու կուրս: Երիտասարդ պաշտպանն Ուլյեի ստեղծած համակարգի բաղկացուցիչ մասն էր կազմում: Յուրաքանչյուր հաջորդ մրցաշրջանում Կարագերն ավելի շատ խաղ էր անցկացնում «Լիվերպուլի» կազմում: Վնասվածքի պատճառով նա բաց թողեց 1998թ-ի աշխարհի առաջնությունը:

Ջեյմի Կարագեր

Կարագերը «Լիվերպուլի» համար կարողացավ դառնալ Սթիվեն Ջերարդից հետո երկրորդ խորհրդանիշը: Երկրպագուները նրան սիրեցին իր ունիվերսալ լինելու համար: Նա կարող էր խաղալ ինչպես կենտրոնում, այնպես էլ եզրերում:

Ջեյմի Կարագեր

Կարագերը աչքի է ընկել նաև իր ծիծաղելի վիճակագրությամբ: Չնայած պաշտպանությունում հիանալի խաղին, նա աչքի չի ընկել արդյունավետությամբ: Ջեյմին ավելի շատ գնդակն ուղարկել է սեփական, քան մրցակցի դարպասը:

 Ջեյմի Կարագեր

Կարագերը ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1998թ-ի: Երկար տարիներ Կարագերը մերժում էր հավաքականում խաղալու Սթիվ Մաքլարենի առաջարկը: Միայն Ֆաբիո Կապելոյին հաջողվեց 2010թ-ին Կարագերին վերադարձնել ազգային հավաքական:

Ջեյմի Կարագերի մրցանակները.

  • Անգլիայի գավաթ (2) – 2000/01, 2005/06
  • Անգլիայի լիգայի գավաթ (3) – 2000/01, 2002/03, 2011/12
  • Անգլիայի սուպերգավաթ (2) – 2001, 2006
  • Չեմպիոնների Լիգա (1) – 2004/05
  • ՈՒԵՖԱ-ի գավաթ (1) – 2000/01
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ (2) – 2001, 2005

2012/13 մրցաշրջանի ավարտին Ջեյմի Կարագերը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին:

Հետաքրքիր փաստեր