• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հեռանում են անգլիական ֆուտբոլի գերաստղերը. Սէր Ալեքս Ֆերգյուսոն

Սէր Ալեքս Ֆերգյուսոն2012/13 մրցաշրջանի ավարտին մեծ ֆուտբոլից հեռացավ անգլիական ֆուտբոլի լեգենդ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ով 1986 թվականից մարզում էր «Մանչեսթեր Յունայթեդը»:

Շոտլանդացի մասնագետի մարզչական կարիերան անհավանական հաջող ստացվեց: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սէր Ալեքսը նվաճել է ակումբային ֆուտբոլի բոլոր հավանական տիտղոսները: 1999 թվականին Սէր Ալեքսը Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի կողմից ստացավ ասպետի կոչում:

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից Սէր Ալեքսը երկու անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն մարզիչը (1993 և 1999թթ): Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել և գրքեր են գրվել: Եվ այժմ, չկա մեկը, ով հետաքրքրվում է ֆուտբոլով և չի լսել լեգենդար մարզչի անունը:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ծնվել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Մանկուց երազում էր ֆուտբոլիստ դառնալ, այն էլ՝ հարձակվող: 17 տարեկանում նա իր նորամուտը նշեց տեղի «Քուինս Պարկ» ակումբում: Հետագայում տեղափոխվեց «Սենտ-Ջոնսոն», «Դանֆերմայն», իսկ հետո «Գլազգո Ռեյնջերս»:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

Ֆերգյուսոնը ֆուտբոլային կարիերան ավարտեց 1974 թվականին: Դեռ երեսուն տարեկանը չլրացած նա դարձավ խաղացող մարզիչ «Իստ Սթերլինգ» ակումբում, որտեղից տեղափոխվեց «Սենտ Միրրեն», իսկ հետո «Աբերդին»:

1983թ-ին Սէր Ալեքսը «Աբերդին» ակումբի հետ հաղթեց գավաթակիրների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով «Մադրիդի Ռեալին»՝ 2:1: Հենց այդ տարի «Աբերդինը» նվաճեց նաև Եվրոպայի սուպերգավաթը:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

1986թ-ին, երբ արդեն Շոտլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր, նա առաջարկ ստացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Շոտլանդացի մասնագետին Անգլիայում այնքան էլ լավ չընդունեցին և հենց առաջին տարում նա կարող էր հեռացվել ակումբից:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սէր Ալեքսի առաջին տիտղոսը եղավ 1990թ-ին Անգլիայի գավաթը: Հենց այդ տարի նա հիանալի կազմ հավաքեց, որտեղ խաղում էին լեգենդար ֆուտբոլիստներ Պետեր Շմեյխելը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը և Ռայան Գիգգսը: Հենտո նրանց միացան Դևիդ Բեքհեմը, Փոլ Սքոուլզը և Նևիլ եղբայրները:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

1991թ-ին Սէր Ալեքսը նվաճեց գավաթակիրների գավաթը՝ եզրափակչում 2:1 հաշվով հաղթելով կատալոնական «Բարսելոնային»:

Երկու տարի անց «մանկունյանցիները» 26 տարվա ընդմիջումից հետո հաղթեցին Անգլիայի առաջնությունը, որն արդեն կոչվում էր Պրեմիեր Լիգա: 1994թ-ին «Յունայթեդը» «ոսկե դուբլ» ձևակերպեց: Երկու տարի հետո մանչեսթերյան ակումբը կրկին «ոսկե դուբլի» հեղինակ դարձավ:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

Ֆերգյուսոնի հաջողությունների գագաթնակետը եղավ 1999թ-ը, երբ «Յունայթեդը» երրորդ անգամ «ոսկե դուբլի» հեղինակ դարձավ, իսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում հաղթեց Մյունխենի «Բավարիային»:

Սէր Ալեքս Ֆերգյուսոն

«Յունայթեդի» հետ Սէր Ալեքսը հաղթել է բոլոր այն տիտղոսները, որոնք հնարավոր էր հաղթել ակումբային ֆուտբոլում: «Մանչեսթեր Յունայթեդի» 20-րդ չեմպիոնական մրցաշրջանի ավարտից հետո Սէր Ալեքս Ֆերգյուսոնը ավարտեց մարզչական իր կարիերան: 2013թ-ի մայիսի 19-ին Սէր Ալեքսը անցկացրեց իր հրաժեշտի խաղը:

Թեմատիկ նորություններ