«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ցանկանում է ուժերը փորձել նաև արտասահմանյան որևէ ակումբում:
-Հիանալի կլիներ փորձել ուժերս նաև այլ առաջնություններում, ստանալ փորձառություն արտասահմանում: Ինձ չի վախեցնում միջազգային չեմպիոնատում հանդես գալու խնդիրները:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Բեյլը դեռ լրջորեն չի մտածում անգլիական ակումբից հեռանալու մասին.
-Երբ կգա ժամանակը, և համապատասխան ակումբը կանի առաջարկ իմ տրանսֆերի մասին, ես լրջորեն կմտածեմ: Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում:
Կիսապաշտպանի ծառայություններով այժմ հետաքրքրված է «Ռեալ Մադրիդը»: