«Նորվիչը» կարող է հրաժեշտ տալ իր գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնին, եթե Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրում թիմը պարտվի «Տոտտենհեմին»: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
«Նորվիչը» աղյուսակի վերջին 6 թիմերից միակն է, որն ընթացիկ մրցաշրջանում չի փոխել մարզչին: Սակայն վտանգավոր գոտուն մոտենալն ակումբի ղեկավարությանը ստիպում է գնալ վճռորոշ քայլերի:
Այս կիրակի «Նորվիչը» կհյուրընկալի «Տոտտենհեմին» և այդ խաղի ելքն էլ կվճռի Հյութոնի ճակատագիրը: Սակայն անգամ դրական արդյունքի հասնելու դեպքում Հյութոնը չի կարող հանգիստ լինել, քանի որ հաջորդ տուրում նրանք կհյուրընկալվեն աղյուսակում իրենց հարևան «Աստոն Վիլլային», ում նույնպես հաղթանակ է անհրաժեշտ: