Քրիս Հյութոնը, ով օրեր առաջ հեռացվեց «Նորվիչ Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնել է, որ կարող էր ակումբին փրկել Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց:
«Վեստ Բրոմվիչից» կրած տնային պարտությունից հետո «Նորվիչի» ղեկավարները որոշեցին բաժանվել Հյութոնից: Ընթացիկ մրցաշրջանում «Նորվիչը» դեռ պետք է խաղա «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի», «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ, սակայն Հյութոնը վստահ է, որ ինքը կարող էր կատարել իր առջև դրված խնդիրը:
-Իհարկե, ես շատ հիասթափված եմ, որ կորցրեցի աշխատանքս, սակայն հպարտ եմ նաև, որ եղել եմ «Նորվիչի» մարզիչը: Հասկանում եմ վերջին հիասթափությունները, սակայն վստահ եմ, որ մենք ճիշտ ուղով էինք գնում և կարող էինք պահպանել մեր տեղը Պրեմիեր Լիգայում: Մենք պատրաստ էինք կատարել մեր առաջադրանքը,- հրաժեշտի իր խոսքում ասել է Հյութոնը: