Օգտվելով մրցակիցների սխալներից՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին» և այժմ միանձնյա զբաղեցնում է ԱՊԼ-ի երրորդ հերիզոնականը:
«Անտառապահների» մարզիչ Սթիվ Կուպերն արձագանքել էր «Աստոն Վիլլայից» կրած պարտությանը` հանդիպման առաջին րոպեներից խաղալու հնարավորությոքւն տալով Սքոթ Մակկենային, Ռենան Լոդիին, Ռեմու Ֆրեուլերին և Տայվո Աուանիին:
Եվրոպա լիգայում «Սևիլիայի» հետ հանդիպման համեմատ «կարմիր սատանաների» հայտացուցակից բացակայում էին Լիսանդրո Մարտինեսը և Ռաֆայել Վարանը։ Նրանց ու Տիրել Մալասիայի փոխարեն մեկնարկային կազմում հայտնվեցին Հարի Մագուայռը, Վիկտոր Լինդելոֆը և Դիեգո Դալոտը։ Նախախաղային մարզման ժամանակ առողջական խնդիրներ առաջացան Մարսել Սաբիցերի մոտ, որին փոխարինեց Քրիստիան Էրիկսենը։