«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կոճի վնասվածքի պատճառով լքել է Նորվեգիայի հավաքականը։
23 ամյա Հոլանդն այս վնասվածքը ստացել է անցած հինգշաբթի Ֆարերյան կղզիների դեմ Նորվեգիայի ընտրանու կազմում անցկացրած ընկերական խաղում (2:0):
Այժմ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուն՝ բաց կթողնի իր հավաքականի հանդիպումը Շոտլանդիա դեմ՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում:
Նորվեգացիները Հոլանդի բացակայությունը բացատրում են ուժեղ ցավով, որը սահմանափակում է Էրլինգի շարժունակությունը, սակայն պնդում են, որ վնասվածքը լուրջ չէ։
Ուղիղ մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 25-ին, «Սիթին» կխաղա «Լիվերպուլի» դեմ, և «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իսկապես կցանկանար, որ Հոլանդը բարելավեր իր առողջական վիճակը Պրեմիեր լիգայի այս կարևորագույն հանդիպումից առաջ։