«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը բացառել է «Շալկե 04»-ի կիսապաշտպան Լուիս Հոլտբիի տեղափոխությունը «Տոտտենհեմ» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի հետ, ում պայամանագիրը «Շալկեի» հետ կլրանա մրցաշրջանի ավարտին: Սպասվում էր, որ Լուիսը «Ուայթ Հարթ Լեյն» կտեղափոխվի արդեն այս հունվարին:
Սակայն, այսօր Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ չի պատրաստվում այս հունվարին ուժեղացնել թիմի կենտրոնական գիծը:
-Ես չեմ կարծում, որ նա մեզ կմիանա կանխատեսվածից շուտ: Մենք այժմ հիանալի կիսապաշտպանություն ունենք և չեմ պատրաստվում փոփոխություն կատարել:
Լուիսը մեծ պոտենցիալ ունի և մենք նրա հետ կապված երկարաժամկետ պլաններ ունենք: Սակայն չեմ կարծում, որ հիմա տեղափոխության համար ճիշտ ժամանակն է,- ասել է պորտուգալացի մարզիչը: talkSPORT