• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հոյլունդն ու «Յունայթեդը» համաձայնության են եկել միմյանց հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է անձնական պայմանագիրը «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հոյլունդի հետ։

Արդեն գնելով Մեյսոն Մաունտին «Չելսիից» և համաձայնության գալով «Ինտերի» հետ դարպասապահ Անդրե Օնանայի տրանսֆերի շուրջ, «Յունայթեդը» իր հիմնական ուժերը նետել է Հոյլունդի տրանսֆերի շուրջ բանակցություններին։

Ըստ The Athletic-ի՝ Հոյլունդը «Յունայթեդի» գլխավոր թիրախն է կենտրոնական հարձակվողի գոտին ուժեղացնելու հարցում, և «կարմիր սատանաներն» արդեն համաձայնության են եկել անձամբ Ռասմուսի հետ:

Հոյլունդը, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «ՊՍԺ»-ն, արդեն ասել է «Ատալանտային», որ ցանկանում է հեռանալ ակումբից:

Այնուամենայնիվ, «Յունայթեդի» և «Ատալանտայի» միջև բանակցությունները այդքան էլ լավ չեն ընթանում՝ երկու ակումբները դեռևս փորձում են համաձայնության գալ 20 ամյա դանիացու արժեքի շորջ, ով նախորդ մրցաշրջանում Ա Սերիայի 31 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ըստ վերջին լուրերի, «Ատալանտան» ներկայումս պահանջում է 60 միլիոն ֆունտ ստերլինգ գումարած բոնուսներ, սակայն «Յունայթեդը» հույս ունի ավելի քիչ գումար վճարել հարձակվողի համար: